շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱԻՆ ՓԾ տնօրենը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության գրասենյակի ղեկավարի հետ

ԱԻՆ ՓԾ տնօրենը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության գրասենյակի ղեկավարի հետ

Հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության գրասենյակի ղեկավար Մարգո Շիլդսի, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման հայաստանյան ծրագրի ղեկավար Էլիզաբեթ Դուֆրեյնի և սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրով աջակցող կապալառու Լորեն Բարդինի հետ:

Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից նախատեսվող ուսումնավարժանքի տեխնիկական և մարդկային ուժի պատրաստվածության խնդիրները:

ՓԾ տնօրենի խոսքով՝ նմանատիպ դասընթացներն ու վարժանքները կազմակերպվում են աշխատակիցների գործնական հմտությունների կատարելագործման համար: Նախարարության նպատակն է կանխարգելիչ միջոցառումների արդյունքում նվազեցնել աղետների ռիսկերը: Վարժանքի ընթացքում կիրառվելու են տեխնիկական և աղետի գոտում գործողությունների պլանային նոր մոտեցումներ, որոնք առավել արդյունավետ կդարձնեն փրկարարական աշխատանքները:

Նշենք նաև, որ առաջիկայում կողմերը նախատեսում են քննարկել ԱՄՆ դեսպանության պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային միջադեպերի պատրաստվածության ծրագիրը:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշամեդալներով, հույս ունենալով համատեղ աշխատանքների շարունակականության և արդյունավետ փոխհամագործակցության:

 

  • Կիսվել: