շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱԻՆ-ն ու «Հարավկովկասյան երկաթուղին» համատեղ վարժանք են անցկացրել

ԱԻՆ-ն ու «Հարավկովկասյան երկաթուղին» համատեղ վարժանք են անցկացրել

Արտակարգ իրավիճակների նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության համագործակցության շրջանակում Երևանի գծային կայարանների միավորման մեխանիկական սպասարկման տարածքում անցկացվել է ուսումնավարժություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, վարժանքին հետևել են ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, տեղակալներ՝ Տիգրան Պետրոսյանը, Հովհաննես Եմիշյանը, Կարապետ Մանուկյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների ղեկավարներն ու անձնակազմը, «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և ընկերության ներկայացուցիչները:

Միջոցառմանը փրկարար ծառայության աշխատակիցների հետ միասին մասնակցել են նաև Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցներ, որոնք փրկարար ծառայությունում անցել են որակավորման դասընթացներ և ստացել փրկարարի կոչում:

 

  • Կիսվել: