շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
120 հրդեհ,1 փլուզում, 6 ինքնասպանության փորձ. անցնող շաբաթվա արտակարգ դեպքերը

120 հրդեհ,1 փլուզում, 6 ինքնասպանության փորձ. անցնող շաբաթվա արտակարգ դեպքերը

Փետրվարի 28-ից մարտի 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 403 դեպք, որից 178-ը արտակարգ, այդ թվում՝ 120 հրդեհի, 1 փլուզման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 39 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 131 կենցաղային կանչ. տուժել է 90 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 14 մահ:

Արձանագրվել է թունավորման 9 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 34 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 168 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 75 տրանսպորտային միջոց:

  • Կիսվել: