երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետն աշխատանքից ազատվել է

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետն աշխատանքից ազատվել է

ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերգծվ տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ 

  • Կիսվել: