հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԻ նախարարի առաջին տեղակալն այցելել է Լուսակերտի ուսումնական կենտրոն

ԱԻ նախարարի առաջին տեղակալն այցելել է Լուսակերտի ուսումնական կենտրոն

Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը հուլիսի 13-ին այցելել է ԱԻՆ ՔՊՎ Լուսակերտի ուսումնական կենտրոն: Նա շրջել է տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել անձնակազմի հետ: Նախարարի առաջին տեղակալին ներկայացվել է սակրավորական մեքենայի լրակազմը, կազմակերպվել է տեխնիկայի և գործիքների պրակտիկ ցուցադրություն:

Ա. Գրիգորյանը հետևել է նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների միջին և ավագ հրամանատարական կազմի համար կազմակերպված դասընթացին:

 

  • Կիսվել: