ԱԻ մեկ աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Արտակարգ իրավիճակների նախարարության մեկ աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը:
Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն էլ հայտնեց, որ ամեն բան արվում է՝ փրկարար ծառայություն կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար։ Վերջինս նշեց, որ փրկարար ծառայությունը պետք է անդադար աշխատի՝ պահպանելով անվտանգության կանոնները։ ԱԻ 6 աշխատակից ինքնամեկուսացել է։


