Ահաբեկչությունը փորձում է ոչնչացնել կրոնների եղբայրական համագործակցությունը. Հռոմի Պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խստորեն դատապարտել է Նիսում և Վիեննայում կատարված հարձակումները և հայտարարել, որ դրանք ուղղված են «կրոնների եղբայրական համագործակցությունը» ոչնչացնելուն, հայտնում է «Vatican News»-ը:
Հռոմի պապը Վատիկանում ավանդական հաղորդության ժամանակ Նիսում և Վիեննայում տեղի ունեցած դաժան հարձակումների մասով ասել է, որ դրանք տարակուսանք են առաջացրել մարդկանց շրջանում, որոնք ձգտում են խաղաղության և երկխոսության: