ԱՀ և ՀՀ իշխանությունների համագործակգությունը ունի գոյաբանական նշանակություն. Ազիզյան
Այսօր հայկական երկու հանրապետությունների քաղաքական իշխանությունների միջև ձևավորված վստահությունն ու սերտ համագործակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ գաղափարական ըմբռնման վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է օգտատեր Ժիրայր Ազիզյանը։
«Տիգրան Աբրահամյանը, ով Արցախում հայտնի է որպես նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ֆեյքաբուծարանի տնօրեն, այսօր միացել է ՀՀ երրորդ նախագահի հայտարարությանը` Արցախի նախագահի խոսքը դիտարկելով «փոխհրաձգության» համատեքստում։ Թերևս իր խոսքում Սերժ Սարգսյանը մի շատ ճիշտ դիտարկում էր կատարել` «բանակում այսօր ինչ-որ բան փոխվել է, ավելի լավ է, քան երեկ էր»։
Այո’, այսօր ավելի լավ է ու վաղն էլ ավելի լավ է լինելու, քանի որ զինվորի բաժին խտացրած կաթ ծծող գեներալները նոր համակարգում այլևս տեղ չունեն։ Տիգրան Աբրահամյանը նշում է, որ Արցախի ղեկավարությունը միշտ պետք է կայունացնող ու հավասարակշռող դեր ունենա մայր Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ընթացքում։ Ու սա ասում է մի մարդ, ով իր իսկ ֆեյքերով միշտ սպասարկում էր մինչհեղափոխական ռազմաքաղաքական էլիտայի շահերը և ոչ միայն նախահեղափոխական, այլ նաև հետհեղափոխական շրջանում, երբեմն այնպիսի տպավորություն էր կարծես Արցախում ֆեյքերը հակահեղափոխական ճակատ են ձևավորել։ Այսօր հայկական երկու հանրապետությունների քաղաքական իշխանությունների միջև ձևավորված վստահությունն ու սերտ համագործակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ գաղափարական ըմբռնման վրա։ Այդ համագործակցությունը հայ ժողովրդի քաղաքական պահնջն է և ունի գոյաբանական նշանակություն հայոց պետականության պահպանման առումով»,- գրում է նա։


