Աղմուկը չեզոքացնող Krisp հավելվածն այս օրերին օգնություն էր տնից աշխատողներին․ Կառավարություն (տեսանյութ)
Կառավարությնից հայտնում են, որ արտակաչգ դրության օրերին աղմուկը չեզոքացնող Krisp հավելվածը տնից աշխատողների համար մեծ օգնություն էր։
«Արտակարգ դրությունը շատ ընկերությունների ստիպեց անցնել հեռավար աշխատանքի։ Օրվա մեջ մի քանի անգամ տեսազանգեր, առցանց գործնական հանդիպումներ և այս ամենի հետ անհամատեղելի` տնից ու փողոցից եկող աղմուկ։ Այս իրավիճակում օգնության եկավ հայկական ստարտափ էկոհամակարգում ծնված և արդեն համաշխարհային ճանաչում ձեռք բերած՝ աղմուկը չեզոքացնող Krisp հավելվածը։
Ի դեպ, Հայաստանից օգտվողների համար հավելվածն անվճար է»,- ասվում է Կառավարության ֆեյսբուքյան գրառման մեջ։


