երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աֆեյանին պատկանող ընկերությունն առաջընթաց է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործում

Աֆեյանին պատկանող ընկերությունն առաջընթաց է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործում

Հայազգի գիտնական, գործարար ու բարերար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերությունը զգալի առաջընթաց է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործում:

Մկների վրա փորձարկումների նախնական արդյունքները ցույց են տվել, որ պատվաստանյութի մեկ չափաբաժինը կարող է կանխել վարակը: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է bioRxiv-ում:

Moderna-ում, այնուամենայնիվ, նշել են, որ մկների վրա կատարված փորձարկումները չեն երաշխավորում նույն դրական արդյունքները մարդկանց փորձարկման դեպքում: Ընկերությունը փորձարկման վերջնական փուլը պատրաստվում է անցկացնել հուլիսին:

Փորձարկմանը կմասնակցի 30 հազար կամավոր:

 

  • Կիսվել: