հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Աերոֆլոտը» չվերթ է սկսել Եկատերինբուրգից Երևան

«Աերոֆլոտը» չվերթ է սկսել Եկատերինբուրգից Երևան

«Աերոֆլոտը» բացել է արտասահմանյան թռիչքների ծրագիր Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանից, առաջին թռիչքը տեղի է ունեցել հունիսի 14-ին դեպի Երևան, հաղորդում է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Անցած երկուշաբթի Եկատերինբուրգից Հայաստան է մեկնել 153 ուղևոր:

Հետագայում դեպի Երևան չվերթները կիրականացվեն երկուշաբթի՝ 03: 35-ին հուլիսի 2-ից՝ նաև ուրբաթ օրերին՝ տեղական ժամանակով 01: 30-ին: Պարբերաբար թռիչքներն իրականացնում են Airbus A320 օդանավերը:

Թռիչքի տևողությունը 3,5 ժամ է:

Ներկայումս Կոլցովոյից դեպի Հայաստանի մայրաքաղաք ուղիղ չվերթներ իրականացվում են նաև «Ուրալ ավիաուղիների» կողմից երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, իսկ Nordwind ավիաընկերությունները հինգշաբթի օրերին:

  • Կիսվել: