շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1548-ի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1548-ի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1548-ի, վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 30 դեպք, առողջացածների թիվը 948 է: Հայտնում է Ria.ru-ն։

Վարակվածներից 948-ը բուժվել է, 20-ը ` մահացել, 580 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 660 322 է, մահացել է 185 468 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

  • Կիսվել: