կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանում հակաիշխանական գործունեություն ծավալող լրագրողի  ազատազրկումը բողոքի առիթ է դարձել

Ադրբեջանում հակաիշխանական գործունեություն ծավալող լրագրողի ազատազրկումը բողոքի առիթ է դարձել

Ադրբեջանում «Azel» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Աֆգան Սադըգովը դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Նրան իշխանությունները մեղադրում են բռնաբարության հոդվածով, սակայն Սադըգովը, նրան աջակցողները դա համարում են շինծու մեղադրանք և հետապնդումների իրական պատճառ են համարում լրագրողի հակաիշխանական գործունեությունը:

Ադրբեջանի տարբեր շրջաններում հասարակությունը մեծ աղմուկ է բարձրացրել՝ պահանջելով Սադըգովի ազատությունը: Ըստ Սադըգովի կնոջ, նույն գործով մեղադրվող Սաքիթ Մուրադովն ազատության մեջ է, քանի որ նա ծառայում է իշխանության մեջ գտնվող «հայամետ» պաշտոնյաներին: Սադըգովը մեղադրել է իշխանություններին կոռուպցիայի ու բյուջեի թալանի մեջ:

 

« Դատավորը շատ «արդար» որոշում կայացրեց և Աֆգանին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման: Նույն հոդվածով մեղադրվող Մուրադովն ազատության մեջ է»,- այս մասին Սադըգովի կինը՝ Սեվինչ Սադըգովան գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

  • Կիսվել: