շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Ադրբեջանի ՊՆ տվյալներով՝ պատերազմում զոհվել է 2783 ադրբեջանցի զինծառայող

Ադրբեջանի ՊՆ տվյալներով՝ պատերազմում զոհվել է 2783 ադրբեջանցի զինծառայող

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է արցախյան վերջին պատերազմում կրած կորուստների մասին, հայտնում է az.sputniknews.ru-ն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ պատերազմում զոհվել է երկրի զինված ուժերի 2783 զինծառայող, 1245 զինծառայող շարունակում է բուժում ստանալ հոսպիտալներում:

Հաղորդագրության համաձայն՝ ԴՆԹ անալիզի միջոցով շարունակվում են աշխատանքները ևս 103 զինծառայողի անձը հաստատելու ուղղությամբ:

  • Կիսվել: