Երևանի Շերամի փողոցի բնակարաններից մեկում գազի բալոնի արտահոսքից հրդեհ է բռնկվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 19-ին, Ժամը 13։50-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում բռնկվել է գազի բալոնից արտահոսած գազը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 14։15-ին։ Այրվել է փակ պատշգամբում դրված 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսած գազը, կահույքը և ջերմահարվել՝ առաստաղը։


