կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանցի մարդասպաններ, ձեզ դժոխքի կրակ է սպասվում, չե՞ք հոգնել հայերին սպանելուց. Շեր

Ադրբեջանցի մարդասպաններ, ձեզ դժոխքի կրակ է սպասվում, չե՞ք հոգնել հայերին սպանելուց. Շեր

Հայկական արմատներով ամերիկացի երգչուհի Շերը թվիթերի իր էջում անդրադարձել է Արցախյան դեպքերին և գրել.

«Ադրբեջանցի մարդասպաններ, ձեզ դժոխքի կրակ է սպասվում: Չե՞ք հոգնել հայերին սպանելուց, մեր հողերը վերցնելուց, մեր երեխաներին որբեր դարձնելուց: Նավթ ունեք, Էրդողան և Թրամփ: Թրա՛մփ, թողեք՝ մեր դաշնակիցները, քրդերը ոչնչանան, որովհետև նա և Էրդողանը սիրտ չունեն»,- գրել է նա:

Ինչպես նաև կիսվել է Արցախի մասին հայտարարության վերաբերյալ բրիտանական The Guardian պարբերականի անդրադարձով, որում ասված է եղել ցավալի զիջումների մասին:

Շերլին Սարգսյանը  բազմիցս հրապարակավ խոսել է այն մասին, թե ինչ է կատարվում Ղարաբաղում կոչ անելով՝ միջազգային հանրությանը համարժեք գնահատական ​​տալ այդ իրադարձություններին:

  • Կիսվել: