կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը փոխանցվել են Բաքվին

Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը փոխանցվել են Բաքվին

Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը վերադարձել են Բաքու: Այս մասին հայտնում է Բաղրամյան 26 տելեգրամ ալիքը: 

Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին: Դիվերսանտները, որ ցմահ դատապարտվել էին, արդեն Բաքվի օդանավակայանում են։

  • Կիսվել: