կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանական իշխանությունների նպատակը ոչ թե պարզապես Արցախին տիրանալն է, այլ հայկական ինքնության ոչնչացումը․ Արման Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունների նպատակը ոչ թե պարզապես Արցախին տիրանալն է, այլ հայկական ինքնության ոչնչացումը․ Արման Թաթոյան

Կա էթնիկ զտման երկու տեսակ՝ այսպես կոչված փափուկ էթնիկ զտում, որը կարող է օրինակ տեղի ունենալ  մարդկանց վտարելով իրենց բնակավայրերից և երկրորդը, որը կոշտ էթնիկ զտումն է՝ տեղի է ունենում ջարդերով,  մասսայական բռնություններով։ Ակնհայտորեն տեսնում եմ, որ  Ադրբեջանի դեպքում երկուսն էլ շատ իրատեսական  և հնարավոր են։ Արցախի պարագայում սա նրանց քաղաքականությունն է, նրանց մտադրությունն է։

Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի՝ Արցախի հետ կապված նպատակներին։

«Դրա համար էլ նրանք մեկուսացնում են Արցախն արտաքին աշխարհի աչքից, որպեսզի հնարավոր չլինի ինֆորմացիա վեր հանել, ներկայացնել հանրությանը։ ՀՀ-ի պարագայում էլ նրանց  նպատակներն ու նկրտումները նույնն են, ոչ մի տարբերություն չկա։ Մենք մեր զեկույցում էլ ցույց ենք տալիս նրանց նպատակները ՝ առհասարակ հայկական ինքնության հետ կապված։ Ադրբեջանական իշխանությունների նպատակը ոչ թե պարզապես Արցախին տիրանալն է, որը նրանց բացարձակ նպատակներից է, այլ՝ հայկական ինքնության ոչնչացումը։ Ամեն սմ ու մմ, երբ անցնում է նրանց օկուպացիայի ներքո,  առաջինը բանը, որ անում են, վերացնում են ամեն ինչ կապված  հայկականության հետ՝ սկսած եկեղեցիների պատկանելիությունից, հուշաքարերի գրառումներից»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: