կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կձևավորվի՞ նոր բևեռ Արման Թաթոյանի առաջադրմամբ. «Փաստ»

Կձևավորվի՞ նոր բևեռ Արման Թաթոյանի առաջադրմամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն առաջիկայում հայտարարելու է նոր շարժում սկսելու, ինչպես նաև սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման մասին:

Մեր ունեցած տեղեկություններով, Թաթոյանի առաջադրմամբ ընդդիմադիր մի շարք ուժեր ցանկություն ունեն ձևավորել նոր բևեռ. ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի ընդդիմադիր քաղաքական ուժ արդեն իսկ լրջորեն հակված է պաշտպանել Թաթոյանի թեկնածությունը: Կան տեղեկություններ, որ նրա թեկնածության նկատմամբ բավական դրական է տրամադրված նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, թերթին հայտնի է նաև դարձել, որ Արման Թաթոյանին է միացել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, որի եղբայրը գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Արարատբանկի» խորհրդի նախագահն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: