երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Աբովյանում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes»-ը. վերջինը կողաշրջվել է

Աբովյանում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes»-ը. վերջինը կողաշրջվել է

յսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում՝ «Աբովյան» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mercedes»-ը կողաշրջվել է, 2 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: