ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Աբովյան քաղաքի հիվանդանոցի հարևանությամբ բախվել են Mazda-ն ու սկսնակ վարորդներին ավտոմեքենա վարել սովորեցնողի Toyota-ն

Աբովյան քաղաքի հիվանդանոցի հարևանությամբ բախվել են Mazda-ն ու սկսնակ վարորդներին ավտոմեքենա վարել սովորեցնողի Toyota-ն

Ժամը 15:25-ին Աբովյան քաղաքի Հատիսի 1/21 հասցեի դիմաց՝  «Աբովյան» հիվանդանոցի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 52-ամյա Արտակ Հ.-ի վարած Toyota մակնիշի և 47-ամյա Հրայր Հ.-ի վարած Mazda մակնիշի ավտմեքենաները: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հարվածի հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել  գովազդային վահանակի երկաթե սյանը:

 

Վթարի փաստով՝ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է «X-Drive» ավտո-մոտոդպրոցում, իսկ վարորդն էլ սկսնակ վարորդներին ավտոմեքենա վարել սովորեցնող է։

  • Կիսվել: