Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա բարձրացող ստորգետնյա ուղեանցը փակ կլինի
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա բարձրացող ստորգետնյա ուղեանցը ժամանակավորապես փակ կլինի․
«Հարգելի քաղաքացիներ, ապրիլի 17-ին, ժամը 10:00-ից, վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես կփակվի և կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյանիկյան պողոտա տանող ստորգետնյա ուղեանցի երթևեկությունը:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:


