երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը վատացել է. Ռուբեն Մելիքյան

ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը վատացել է. Ռուբեն Մելիքյան

ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ 75-ամյա Վարդան Թովմասյանի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողներին հայտնեց Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

Նա տեղեկացրեց. «Առողջությունը կտրուկ վատացել է և կարծեմ` տեղափոխվել է հիվանդանոց: Ես հույս ունեմ, որ ԱԱԾ-ում կտեսնեն, որ ինչ որ բան սխալ է և փորձեն շտկել այդ սխալները»,- ասաց նա։

Հարցին՝ Հրայր Թովմասյանի դուստրերը ներկայանալո՞ւ են հարցաքննության, թե՞ոչ,   Ռուբեն Մելիքյանն արձագանքեց. «Ես տեղեկություն ունեի, որ պատրաստվում են ներկայանալ, բայց չգիտեմ՝ ներկայացել են, թե ոչ: Կփորձեմ տեղեկություն ստանալ փաստաբաններից»։

ԱԱԾ-ի դեմ իրավապաշտպանների  ակցիային հետևեք ստորև ներկայացվող տեսանյութում, որը հեռարձակում է Tert.am-ը:

  • Կիսվել: