ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը

ԱԱծ նածկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել․

«Չորս տարի առաջ մեր զինված ուժերը՝ ռազմի դաշտում և բռունցքված մեր ժողովուրդը` թիկունքում ևս մեկ անգամ վերահաստատեցին սեփական հայրենիքում ապրելու և արարելու իրենց անվիճելի իրավունքը:

Վերահաստատեցին այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են: Վերահաստատեցին` զոհասեղանին դնելով անկախության սերնդի լավագույն որդիների արյունը, կերտելով հերոսության նոր պատմություններ, կամրջելով  արցախյան հաղթական գոյամարտը կերտած նախկին ու գալիք սերունդների կամքը` ինչ էլ լինի, երբ էլ լինի, ինչ գնով էլ լինի` տեր կանգնել սեփական հայրենիքին ու պաշտպանել նրա սահմանները:

 

Լույս իջնի ձեր շիրիմներին, հերո՛ս տղեք: Ձեր գործն անմահ է: Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու»:

  • Կիսվել: