երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել Արարատի և Արագածոտնի մարզերի փոխադրամիջոցներում

ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել Արարատի և Արագածոտնի մարզերի փոխադրամիջոցներում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների և Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ ուժեղացված ստուգայց են իրականացրել Արարատի և Արագածոտնի մարզերի ուղևորատար տրանսպորտային միջոցներում։

Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ-ն:

Արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես ուղևորները չեն կրել դիմակ, որոշ տրանսպորտային միջոցներում բացակայել են իրազեկման թերթիկները։

Ստուգայցերը շարունակվելու են նաև տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների գրասենյակներում։ Խախտումների հիմքով կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

 

  • Կիսվել: