կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
6 անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը

6 անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը

6 անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազարից դառնալով 300 հազար դրամ: Այս մասին Կապանում ասուլիս ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականին մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնք կգործեն 2020 թվականի հուլիսի 1-ից: Երկրորդ երեխայի նպաստը կդառնա 300 հազար դրամ՝ նախկին 150 հազարի փոխարեն: 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի չափը 18 հազարի փոխարեն կլինի 26, 500 դրամ:

Ընդ որում, գյուղական բնակավայրերում բնակվող խնամողի համար 2020 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է նշանակել հավելյալ խնամքի նպաստ՝ 26,500 դրամի չափով: Այսինքն, գյուղական բնակավայրերում բնակվող ու միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող ծնողը, ով գրանցված է որպես աշխատող, ընդհանուր առմամբ կստանա 53 հազար դրամ»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: