երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
5-րդ զորամիավորումում հրամանատարների տեղակալների հավաքներ են անցկացվել

5-րդ զորամիավորումում հրամանատարների տեղակալների հավաքներ են անցկացվել

5-րդ զորամիավորումում փետրվարի 3-ին զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ս. Ստեփանյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն: 

Ենթակա զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալների հետ քննարկվել են զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, կարգապահության բարձրացմանն ուղղված հարցեր, ներկայացվել առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ:

Հավաք-խորհրդակցության ավարտին տրվել են համապատասխան հրահանգներ և սահմանվել դրանց կատարման ժամկետներ:  

  • Կիսվել: