կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«5-րդ ալիքի» վրա իշխանությունների ֆինանսական ճնշումը ամենախայտառակ օրինակն է․ Հարությունյան

«5-րդ ալիքի» վրա իշխանությունների ֆինանսական ճնշումը ամենախայտառակ օրինակն է․ Հարությունյան

«5-րդ ալիքի» վրա իշխանությունների հոգեբանական և ֆինանսական  ճնշումը ամենախայտառակ օրինակն  է, որը տեղավորվում է ազատ լրատվամիջոցների դեմ  արշավի տրամաբանության մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 26-ին Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել էր «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Թավադյանը  ձերբակալվել է 2008թ-ի մարտի 1-ի դեպքերի վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:

«Հայաստանում քաղաքական հետապնդումների այս շրջանում գործարարի նկատմամբ  քրեական  գործի հարուցումը շատ նման է քաղաքական հաշվեհարդարի, որը արվում է  նրա անձնական կապերի համար»,- ասաց Հարությունյանը։

Հարությունյանը հայտնեց, որ «5-րդ ալիքի» աշխատակիցները կազմակերպել են ստորագրահավաք՝ գլխավոր դատախազություն դիմելու համար, դրա սեփականատիրոջը անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու նպատակով։ 

 

  • Կիսվել: