Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին
Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ինչ վերաբերում է վերջին շրջանում եվրոպական առաջնորդների հաճախակի դարձած հայտարարություններին Ռուսաստանի հետ «խոսելու» անհրաժեշտության մասին, նախևառաջ՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով, ապա դրանք շարունակում են համատեղվել մեր երկրին «ռազմավարական պարտություն» հասցնելու կոչերի հետ։ Նման խեղաթյուրված տրամաբանությունը հստակ նշան է այն բանի, որ այսօր Եվրոպան հազիվ թե ի վիճակի լինի որևէ կառուցողական գաղափար առաջարկել»,- ասել է նա գործակալությանը։
Ավելի վար արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ոչ մի պատրանք չունի Ուկրաինայում կարգավորմանը մասնակցելու Եվրամիության իրական ծրագրերի վերաբերյալ։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին լկտի և անիրատեսական պայմաններ է առաջադրում Մոսկվային և իր եվրոպացի համակարգողներին՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։



