շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
455 դեպք, որից 154-ը՝ արտակարգ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

455 դեպք, որից 154-ը՝ արտակարգ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Ապրիլի 15-ից 21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 455 դեպք, որից 154-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 82, դժբախտ պատահարի` 4, դիակի հայտնաբերման, մետրոպոլիտենի հաղորդակցման ուղիներին պատահարի, երկրաշարժի, քարաթափման, սողանքի, ուժեղ քամու` 1-ական, որոնողափրկարարական, բնական հրդեհի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի` 2-ական, փլուզման, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, օձի նկատման՝ 19, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 15, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 152, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 29, հրդեհի կեղծ կանչի՝ 20, 52 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 23 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 45 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 24 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 99, զոհվել՝ 13 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

 

  • Կիսվել: