շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
30-35 տարեկան տղամարդը «Հաղթանակ» կամրջից նետվել է

30-35 տարեկան տղամարդը «Հաղթանակ» կամրջից նետվել է

Օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 30-35 տարեկան տղամարդու դի։ Դիակի կողքին էլ հայտնաբերվել է անձը հաստատող փաստաթուղթ, սակայն ոստիկանները պարզում են՝ արդյոք դա մահացածի՞նն է, թե՞ ոչ։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: