կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
26 նոր հասցեներում «հետիոտնի կանչով» լուսացույցներ կտեղադրվեն

26 նոր հասցեներում «հետիոտնի կանչով» լուսացույցներ կտեղադրվեն

Հետիոտնի անվտանգության բարձրացման նպատակով Երևանի քաղաքապետարանը նախատեսում է այս տարի Երևանի փողոցներում տեղադրել 26 «հետիոտնի կանչով» լուսացույցով կահավորված հետիոտնային անցումներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Լուսացույցների տեղադրման հասցեներն են՝

  1. Քոչինյան 1 հասցեում (բենզալցակայանի մոտ),
  2. Երևանյան փողոցում (Սբ. Հարություն եկեղեցու հարևանությամբ),
  3. Վ.Սարգսյան փողոցում (Հանրապետության հրապարակի մուտքի մոտ),
  4. Աբովյան փողոցում (Հանրապետության հրապարակի մուտքի մոտ),
  5. Վ.Սարգսյան (Հանրապետության հրապարակի ելքի մոտ),
  6. Հ.Հովսեփյան փողոցում (4 և 3 հասցեների հարևանությամբ),
  7. Արշակունյաց պողոտայում (278/4 և 119/10 հասցեների
    հարևանությամբ),
  8. Արտաշիսյան փողոցում (81/6 հասցեի հարևանությամբ),
  9. Սարյան փողոցում (8/1 հասցեի հարևանությամբ),
  10. Մայիսի 9-ի փողոցում (15 հասցեի հարևանությամբ),
  11. Ռոստովյան փողոցում (116/8 և 7/8 հասցեների հարևանությամբ),
  12. Ազատամարտիկների փողոցում (76/5 հասցեի հարևանությամբ),
  13. Տ.Պետրոսյան փողոցում (45/3 հասցեի հարևանությամբ),
  14. Քոչինյան փողոցում (44/3 հասցեի հարևանությամբ),
  15. Սասնա Ծռերի փողոցում (եկեղեցու հարևանությամբ),
  16. Բաբաջանյան փողոցում (40/3 հասցեի հարևանությամբ),
  17. Է.Հասրաթյան փողոցում (5 հասցեի հարևանությամբ),
  18. Արշակունյաց պողոտայում (119/6 հասցեի հարևանությամբ),
  19. Շիրակի փողոցում (3 հասցեի հարևանությամբ),
  20. Էրեբունու փողոցում (28 հասցեի հարևանությամբ),
  21. Արցախի պողոտայում (18 հասցեի հարևանությամբ),
  22. Արցախի պողոտայում (32/3 հասցեի հարևանությամբ),
  23. Պռոշյան փողոցում (21/1 և 43/10 հասցեների հարևանությամբ),
  24. Գ.Չաուշի փողոցում (7/4 հասցեի հարևանությամբ),
  25. Բեկնազարյան փողոցում (27/11 հասցեի հարևանությամբ),
  26. Արշակունյաց պողոտայում (Կոմիտասի անվան պանթեոնի և 25 շենքի
    հարևանությամբ)։

  • Կիսվել: