շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
2022-ին կապիտալ նորոգվելու են Արմավիրի թիվ 2 մանկապարտեզը և Կենտրոնական գրադարանը. քաղաքապետ

2022-ին կապիտալ նորոգվելու են Արմավիրի թիվ 2 մանկապարտեզը և Կենտրոնական գրադարանը. քաղաքապետ

2022 թվականին կապիտալ նորոգվելու է Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզը և Կենտրոնական գրադարանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:

՛՛2022 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով նախատեսված է Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզի և Կենտրոնական գրադարանի շենքերի կապիտալ նորոգում:
Նախագծի ընդհանուր արժեքը 250 միլիոն դրամ է, որի 70% -ը կվճարվի պետական, իսկ 30% -ը համայնքային բյուջեից:

Ծրագրով նախատեսված է շենքի կապիտալ նորոգում` ստորև հրապարակված նախագծով, սեյսմակայունության բարձրացում, ջեռուցման համակարգի կառուցում, բակի վերանորոգում:
Վերանորոգման արդյունքում 40-50 երեխայով կավելանա մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Արդյունքում մանկապարտեզը նախատեսված է լինելու 4 խմբերում ընդունելու մինչև 120 երեխայի` ձմռան ամիսներին աշխատելու հնարավորությամբ:

Այս շենքում է գտնվում նաև Արմավիրի գրադարան ՀՈԱԿ-ի Կենտրոնական մասնաճյուղը, որը ևս կապիտալ վերանորոգվելու է ծրագրի շրջանակներում:
Շինարարական աշխատանքների համար հայտարարվել է մրցույթ, աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի 4-րդ եռամսյակում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: