չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
2-րդ հարկից վայր ընկած 5-ամյա երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծանր

2-րդ հարկից վայր ընկած 5-ամյա երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծանր

Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի բակից մի երեխայի մարմնական վնասվաքծներով շտպաօգնության մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Պարզվել է, որ 5-ամյա երեխան ցած է ընկել իրենց տան 2-րդ հարկի պատուհանից: Ունի գանգաթաղի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են ծանր»,- նշել է Գեւորգ Դերձյանը:

Հիշեցնենք, որ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ժամը 18:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի տներից մեկի բակից մի երեխայի մարմնական վնասվածքներով տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նա ազնգուշաբար վայր էր ընկել 2-րդ հարկի իրենց տան պատուհանից։

 

  • Կիսվել: