երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
1995 թ. ծնված վարորդի մեքենան բախվել է  արգելապատնեշին

1995 թ. ծնված վարորդի մեքենան բախվել է արգելապատնեշին

Հունվարի 6-ին, ժամը 00:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ պարզվել է, որ Աշտարակի խճուղի 2 հասցեում գտնվող «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջանիկ Ս., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Շտապօգնության աշխատակիցներն ուղևորներին՝ Արամ Ե.-ին (ծնված 1993 թ.), Հարութ Ս.-ին (ծնված 1992 թ.) և վարորդին տեղում բուժօգնություն  են ցուցաբերել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի տարայի փականը:

  • Կիսվել: