1930 թվականին ադրբեջաներեն լեզու որպես այդպիսին չի եղել. Լևոն Քոչարյանը պապու վկայականն է հրապարակել
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքի իր էջում հրապարակել է պապի՝ Սեդրակ Քոչարյանի դպրոցական ավարտական վկայականը՝ նշելով, որ նա նաև թյուրքաց լեզու է ուսումնասիրել։
«Երբ լինում եմ Ստեփանակերտում սիրում եմ փորփրել մեր ընտանիքի հին փաստաթղթերը: Այս անգամ գտա պապիս` Սեդրակ Սարգսի Քոչարյանի դպրոցի ավարտական վկայանը:
Հետաքրքիրն այն է, որ ուսուցանած լեզուների շարքում ի թիվս հայերենի և ռուսերենի, ստանդարտ բլանկի վրա նշված է նաև թուրքաց լեզու (тюркский язык): Այսինքն 1930 թվականին ադրբեջաներեն լեզու որպես այդպիսին չի եղել»,- գրել է Քոչարյանը։



