շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
19 միլիոն դրամի վնաս՝ անտառապահի անփութության հետևանքով. Թումանյանի իրավապահների բացահայտումը (տեսանյութ)

19 միլիոն դրամի վնաս՝ անտառապահի անփութության հետևանքով. Թումանյանի իրավապահների բացահայտումը (տեսանյութ)

Դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արձանագրվել էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյան» մասնաճյուղի «Դսեղի անտառպետությունում» անհայտ անձը տարբեր տեսակի և տրամաչափի 257 ծառ ու 14 ծառի ճյուղեր էր ապօրինի հատել։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարածքային քննչական բաժնի ծառայողների իրականացրած քննչական գործողությունների շնորհիվ պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։

Արդյունքում՝ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Ձորագետ գյուղի բնակիչ, 29-ամյա տղամարդուն, որը 2020 թվականի օգոստոսի 3-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատել էր «Դսեղի անտառպետության» 2-րդ պահաբաժնի անտառապահ:

 Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ և լրիվ գույքային պատասխանատվություն կրելով իր մասնաճյուղին պատճառված վնասի համար, իր ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչի արդյունքում կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է մոտ 19 միլիոն դրամի վնաս:Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: