14-օրյա մեկուսացումից դուրս եկող կանանց ճանապարհել են ծաղկեփնջերով
«Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան:
Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն:
Այո՛, կորոնավիրուսից հետո կա կյանք…
Առողջ լինեք…
Աղավնաձորի մեկուսարաններից բոլոր տուն վերադարձող կանայք գնալու են այսպես…»:


