կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
10 մլրդ դրամ կհատկացվի սուբվենցիոն ծրագրերին. Պապիկյան

10 մլրդ դրամ կհատկացվի սուբվենցիոն ծրագրերին. Պապիկյան

2020 թվականին սուբվենցիաների ծրագրերի համար կհատկացվի 10 մլրդ դրամ։ Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ սուբվենցիոն ծրագրերն իրականացվում է պետություն-համայնք համագործակցությամբ։ «Արդեն մեր ջանքերով կա մասնավոր համագործակցություն։ Մենք այս ճանապարհով փորձում ենք տարբեր համայնքներում բնակվող մեր հայրենակիցների ունեցած հնարավորություններն օգտագործել  ի շահ համայնքի»,- ասաց նախարարը։

Սուրեն Պապիկյանը նշեց, որ 2019 թվականին շուրջ 483 սուբվենցիոն հայտ էր հաստատվել, որից 462 ծրագիր կյանքի է կոչվել կամ 2020-ին կավարտվի. «Ես խոսում եմ շուրջ 16,4 մլրդ դրամի ծրագրերի մասին, որից համայնքային ֆինանսավորումը կազմում է 6,8 մլրդ դրամ, իսկ պետական ֆինանսավորումը՝ 9,6 մլրդ դրամ»:

  • Կիսվել: