հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
10 համարի տրոլեյբուսը կհասնի Դավթաշեն

10 համարի տրոլեյբուսը կհասնի Դավթաշեն

«Դիտարկվում է նոր ներկրված տրոլեյբուսները շահագործել թիվ 10 երթուղում, որում փոփոխություն է կատարվելու». տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ երթուղին, առանց կոնտակտային ցանցի, շարունակվելու է մետրոյի Բարեկամություն կայարանի մոտից Կիևյան, Հալաբյան և Եղվարդի խճուղի, այնուհետ՝ Դավթաշեն։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նաև հետաքրքրվեց՝ յոթ տրոլեյբուսները մինչև ամսվա վերջ կլինե՞ն Երևանում։

Հարությունյանը նշեց, որ իրենց խոստացել են. «Բայց վստահելի չէ, որովհետև արդեն շեղումներ կան նախորդ ասածների հետ»։

  • Կիսվել: