շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ․ պարզաբանում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ․ պարզաբանում

Շրջանառվող լուրերը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում են բժշկական կենտրոնից։
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՇՕ բրիգադով մեր կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ: Չնայած այդ հանգամանքին՝ Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում մեր մասնագետները մեկ ժամից ավելի կատարել են վերակենդանացման բոլոր միջոցառումները, սակայն, ցավոք, փոքրիկին հնարավոր չի եղել վերակենդանացնել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն իր ցավակցությունն է հայտնում փոքրիկի ընտանիքին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է 8 ամսական աղջնակ։

  • Կիսվել: