Զինված միջադեպ՝ Գորիսում. սպանվել են Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ
24News-ի տեղեկություններով, զինված միջադեպ է եղել Գորիսում: Վեճի ժամանակ, ըստ մեզ հասած տեղեկությունների, նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը, ինչպես նաև արցախցի մի երիտասարդ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են:
Մեր տեղեկություններով, ողբերգական միջադեպը կենցաղային պատճառ ունի։
ՆԳՆ-ն դեռ այս տեղեկությանը չի արձագանքել։


