«Ժողովուրդ». Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ hատուկ քննչական ծառայութունը որպես կասկածյալ երեկ հարցաքննել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին:
Նա իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքով՝ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի` Բաբայանը օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ ՍԴ լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք:
Ահա այս քրեական գործի շրջանակներում իշխանությունը յուրացնելու կասկածանքով ներգրավվել է նաեւ Ա. Բաբլոյանը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՔԾ-ից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: