ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ. Վարդևանյան

Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ. Վարդևանյան

Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը․

«Այս իշխանությունների դեպքում մի բան միշտ հստակ է և կանխատեսելի: Քաղաքական պատվեր` իրավապահների հստակ կատարողական: Մասնագիտական համայնքի համար հստակ էր դատավոր Բախշիյանի գործի մակագրումից, որ կալանավորումն անխուսափելի է: Անխուսափելի էր, քանի որ այս իշխանությունները չեն հանդուրժում անկախ դատարանը և սրանով ազդակ են տալիս բոլորին:

Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ: Դատավորի կալանքը տրվեց` Եվրոպայի միության դեսպանատան առնվազն լուռ աջակցությամբ, միջազգային կառույցների լուռ աջակցությամբ:

Ակնհայտ է, որ սա աննախադեպ մարտահրավեր է իրավունքի գոյությանը.. »։

  • Կիսվել: