շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Յուրի Խաչատուրովն ու Նորատ Տեր-Գրիգորյանցը երաշխավորություն են ներկայացրել Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու համար

Յուրի Խաչատուրովն ու Նորատ Տեր-Գրիգորյանցը երաշխավորություն են ներկայացրել Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու համար

ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը երաշխավորություն են ներկայացրել «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու համար:

«Երեկ մամուլից տեղեկացել ենք, որ Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու համար մեծ հեղինակություն վայելող անձինք պատրաստակամ են անձնական երաշխավորություն ստանձնել:

Մենք՝ ներքոստորագրյալ գեներալներս, անձնապես ճանաչում ենք Աշոտ Մինասյանին, քաջատեղյակ ենք նրա անցած հերոսական ուղուն և հավաստիացնում ենք, որ վերջինս երբևիցե անօրինական գործողությունների չի դիմել և չի դիմի: Վստահաբար երաշխավորում ենք, որ Աշոտ Մինասյանը չի թաքնվի, չի խոչընդոտի քննության ընթացքին և չի կատարի օրենքով արգելված որևէ արարք:

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց»,-ասված է հայտարարության մեջ:

 

 
 

 

  • Կիսվել: