ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի կունենա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր Արմեն Գեւորգյանի փաստաբանների երկու միջնորդությունները պատգամավորական անձեռնմխելիության հարցի վերաբերյալ։ Ավելի վաղ դատարանը մերժել էր միջնորդությունը՝ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու համար Գեւորգյանին արտասահման մեկնելու թույլտվության մասին։ Դատավորի կարծիքով՝ բավական կլիներ, որպեսզի Գեւորգյանը հեռակա մասնակցեր նստաշրջանին։ Միաժամանակ, դատարանը նիստը նշանակել էր հունվարի 25-ին՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրը՝ այդ կերպ զրկելով Գեւորգյանին հեռակա մասնակցության հնարավորությունից։

  • Կիսվել: