Ընդդիմադիր պատգամավորները և մի շարք անհատներ երաշխավորություն են ներկայացրել. Մամիջանյանը՝ զոհվածի մոր ձերբակալության մասին
՛՛Ընդդիմադիր պատգամավորները և հանրության շրջանում վստահություն վայելող մի շարք այլ անհատներ ներկայացրել են երաշխավորություն հացադուլ հայտարարած, քաղաքական դրդապատճառներով կալանավորված Գայանեի ազատության համար՛՛: Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ ավելի վաղ 44-օրյա պատերազմի զոհվածների ծնողները եւ քաղաքացիները երկկողմանի փակել են Արշակունյաց պողոտան։
Հիշեցնենք, որ տիկին Գայանեն 23:00-ից ներկայացել է Շենգավիթի դատարան։ Քննվում է նրա ձերբակալման դեմ բողոքը եւ կալանավորման միջնորդությունը։