ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման նախագիծն ընդունվեց

Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման նախագիծն ընդունվեց

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գրիգորյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:

Նշենք, որ այն վերաբերում է Վճռաբեկ դատարանում վարչական պալատի առանձնացմանը:

Գրիգորյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Սահմանադրությամբ ամրագրված է վարչական դատարանը որպես մասնագիտացված դատարան՝ այդպիսով ստեղծելով երաշխիքներ տվյալ դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունն ու լիարժեքություն ապահովելու համար՝ ելնելով արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկություններից:

Վարչական մասնագիտացված արդարադատության ոլորտում անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետություն պայմանավորող կարևոր հանգամանք է նաև վճռաբեկ ատյանում մասնագիտացման գործոնի լիարժեք ներդնումը՛՛:

 

  • Կիսվել: