ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մի երևույթ կա՝ «Դոգ» մականունով, ում ես վռնդել եմ համակարգից, հենց նրա հայտարարությունների ֆոնին է հարուցվել այս քրեական գործը. Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Մի երևույթ կա՝ «Դոգ» մականունով, ում ես վռնդել եմ համակարգից, հենց նրա հայտարարությունների ֆոնին է հարուցվել այս քրեական գործը. Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բացարձակապես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա այդ մասին հայտարարեց դատարանում, երբ դատախազն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։
 
Մեղադրական եզրակացության համաձայն` Գասպարյանը պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական լիազորությունները` անձնական շահագրգռվածությունից ելնելով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
 
Գասպարյանը, անդրադառնալով մեղադրանքում նաև դստեր ներգրավվածությանը, նշեց, որ դա արվել է քրգործին «միս ու արյուն» տալու և գործն ավելի ցայտուն դարձնելու համար։
Ըստ նախկին փոխոստիկանապետի` իրեն մեղադրանք է առաջադրվել մեկ անձի հայտարարությունների հիման վրա։
 
«Մի կերպար կա, որը նստած է Ամերիկայում, վարկաբեկում է բոլորին այս երկրում, դա Վարդան Ղուկասյան երևույթն է` «Դոգ» մականունով, որը եղել է մեր աշխատողը, որին ես վռնդել եմ արվամոլության համար։ Այ նրա արած հայտարարությունների ֆոնի վրա է հարուցվել այս քրեական գործը»,– ընդգծեց Գասպարյանը։
Հիշեցնենք` ՀՔԾ–ում քննվող բազմադրվագ քրգործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակության դեպքեր։ Դրանց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:
 

  • Կիսվել: