հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վարժական հավաքներին մասնակցելուց խուսափած երիտասարդին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Վարժական հավաքներին մասնակցելուց խուսափած երիտասարդին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 27-ամյա Արթուր Թ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով:

 

Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

  • Կիսվել: